211652_close_icon
views-count3462 դիտում article-date 10:42 14-03-2017

Ցուցակներ ստուգող «պատասխանատուները» հայտնվել են անհարմար վիճակում և կշտամբանքների արժանացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախընտրական այս թոհուբոհում, երբ ՀՀԿ վարկանիշային թեկնածուների ներկայացուցիչները պետական գերատեսչությունների աշխատակիցներից պահանջում էին ներկայացնել առնվազն 10 հոգանոց ցուցակներ, որտեղ ընդգրկված քաղաքացիները պետք է ընտրեն ՀՀԿ-ին, հիմա եկել է ստուգումների փուլը։ ՀՀԿ-ի օգտին քվեարկելու հավաստիությունը ստուգելու համար ՀՀԿ ենթաշտաբերից զանգահարել են ցուցակում ընդգրկված անձանց, և արդյունքում շատ տխուր պատկեր է բացահայտվել։ «Հարցման» ենթարկված քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն ուղղակի ասել է, որ ՀՀԿ օգտին չի քվեարկելու, դեռ ավելին՝ ոմանք ՀՀԿ հասցեին ամենավերջին խոսքերն են հնչեցրել։ Արդյունքում, այդ ցուցակների «պատասխանատուները» հայտնվել են անհարմար վիճակում և կշտամբանքների արժանացել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր