211652_close_icon
views-count3419 դիտում article-date 15:37 14-03-2017

Մինչև 2018 թվականը ԱՄՆ-ում շուրջ 14 մլն մարդ կմնա առանց բժշկական ապահովագրության

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ներկայացրած օրինագծի ընդունումից հետո մինչև 2018 թվականը մոտ 14 մլն մարդ կմնա առանց բժշկական ապահովագրության։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, մինչև 2026 թվականը այդ երկրում առանց բժշկական ապահովագրության կմնա արդեն 24 մլն մարդ։ Դուրս մղելով Obamacare ծրագիրը, որը նախաձեռնել էր երկրի նախկին նխագահ Բարք Օբաման, այս որոշումը թույլ կտա դաշնային բյուջեին 10 տարում խնայել 337 մլրդ դոլար։ Կոնգրեսում այժմ քննարկվում է հանրապետականների մշակած «Ամերիկյան բուժօգնության մասին» օրինագիծը, համաձայն որի՝ այսուհետ պարտադիր չի լինի գնել ապահովագրություն։

Նմանատիպ նյութեր