211652_close_icon
views-count41591 դիտում article-date 09:35 14-03-2017

Քրեականի նախկին աշխատակիցը, ազդեցություն ունենալով բազմաթիվ պետական մարմինների վրա, փորձում է տիրանալ օրինական կարգով գյուղացու վերցրած վարկով գնված հողատարածքին. գյուղացին արդարություն է պահանջում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Գեղամ Մելքոնյանը, հայտնվել է դատական քաշքշուկի մեջ, սակայն չի կարողանում վերականգնել արդարությունը: Բանն այն է, որ նա 2015 թվականին համագյուղացի Արարատ Հարությունյանից օրենքով սահմանված կարգով գնել է հողատարածք, որը նախկինում օգտագործելիս է եղել նույն գյուղի բնակիչ Լևուշ Հովհաննիսյանը: Առքուվաճառքի պայմանագիրը ստորագրելուց և գումարի մի մասը վճարելուց հետո Գ. Մելքոնյանը Լ. Հովհաննիսյանից պահանջել է ազատել հողատարածքները, սակայն մերժում ստանալով՝ դիմել է դատարան, իսկ Լ. Հովհաննիսյանը հակընդդեմ հայցով է դիմել դատարան` ձեռքբերման վաղեմության ուժով վերոնշյալ հողամասերի նկատմամբ իր` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով քաղաքացիական գործը, բավարարել է Գ. Մելքոնյանի հայցը, իսկ Լ. Հովհաննիսյանի հայցը` մերժել: Այնուհետև վերջինս վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել և վերաքննիչ դատարանի դատավորների կողմից կայացվել է դատական ակտ, ըստ որի` բեկանվել է առաջին ատյանի վճիռը և գործն ուղարկվել նոր քննության: Այժմ 62-ամյա Գ. Մելքոնյանը հայտնվել է անելանելի իրավիճակում: Գյուղացին, մեծ հույսեր կապելով հողամասի հետ, վարկեր է վերցրել, սակայն, չնայած այն օրենքի տառին համապատասխան է գնվել, այսօր օգտագործելու իրավունք չունի, այն պատճառով, որ Լ. Հովհաննիսյանը հանդիսանում է քրեականի նախկին աշխատակից և լծակների շնորհիվ կարողանում է ազդել շատ ու շատ պետական մարմինների վրա: Մանրամասները՝ տեսանյութում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր