211652_close_icon
views-count16395 դիտում article-date 21:25 13-03-2017

Mercedes-ը նոր «baby-Gelandewagen» կթողարկի

Mercedes կոնցեռնի ներկայացուցիչները հայտարարել են նոր՝ «baby-Gelandewagen» ամենագնացի թողարկման մասին: Այս մասին հայտնում է actualnews-ը: Նոր Mercedes-Benz GLB մոդելը 4,6 մ երկարություն կունենա, իսկ կթողարկվի 5 և 7 տեղանոց տարբերակներով: Ընկերությունից հայտնում են նաև, որ Չինաստանի շուկա կուղարկվի 4,8 մ երկարությամբ տարբերակը: Ամենագնացը կունենա բենզինի և դիզելային տարբերակ, ինչպես նաև շարժիչի հզորությունը կկազմի 160-ից 300 ձիաուժ հզորություն: Այլ մանրամասներ ընկերությունը դեռ չի հաղորդում: Mercedes-Benz-ը նոր «Gelandewagen»-ը կթողարկի 2018թ.-ին: Հայտնի է նաև, որ Շանհայում այս տարի կայանալիք ավտոշոուի շրջանակներում ընկերությունը կներկայացնի նաև նոր A դասի սեդանը, որը կմրցակցի Audi TT-ի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր