211652_close_icon
views-count5615 դիտում article-date 20:48 13-03-2017

Կարևորվել է սպանդանոցային մորթի անցնելու սահուն ընթացքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 13-ին հանդիպում է կազմակերպել ՀՀ կառավարությանն առնըթեր պետական եկամուտների կոմիտեի գործընկերների և սպանդանոցային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ 2017 թվականից սկսած սպանդանոցային ծագման մսի իրացման համակարգի ներդրմանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի ներկայացուցիչները։ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը ներկաներին ծանոթացրել է մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի անցման փուլերին՝ անդրադառնալով դրանից բխող մի շարք հնարավոր խնդիրների: Մասնավորապես, քննարկվել է հարկային դաշտում համապատասխան հնարավոր միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը՝ պարտադիր սպանդանոցային մորթի անցման արդյունքում մսի գնաճը կանխելու ուղղությամբ: Ծառայության ղեկավարը նշել է, որ հանդիպումներն այս ծրագրի շրջանակներում լինելու են շարունակական. «Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ՝ համակարգի ներդրման սահուն ընթացքն ապահովելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար»: Ծառայության ջանքերն ուղղված են սննդի շղթայի բոլոր օղակներում ռիսկերի չեզոքացմանն ու սպառողի համար անվտանգ մսի մատակարարմանը:

Նմանատիպ նյութեր