211652_close_icon
views-count21960 դիտում article-date 19:47 13-03-2017

Մոսկվայի բենզալցակայաններից մեկում ավտոմեքենայի սրահից 150 հազար դոլար են գողացել

Մոսկվայի բենզալցակայաններից մեկում մեքենայի սրահից խոշոր չափի գումար են գողացել: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կաշիրսկոյե խճուղում գտնվող բենզալցակայանում կայանել է ավտոմեքենան և մինչ մեքենան կլիցքավորվեր՝ մի պահ դուրս է եկել ավտոմեքենայից, սակայն երբ վերադարձել է՝ մեքենայի ապակին կոտրված է հայտնաբերել: Պարզվել է, որ մի քանի վայրկյանում հանցագործները մեքենայի սրահից գողացել են խոշոր գումար՝ 150 հազար դոլարի չափով: Ոստիկանության նախնական տվյալների համաձայն՝ հանցագործները հեռացել են դեպքի վայրից Volvo մակնիշի ավտոմեքենայով: Ոստիկանությունը փնտրում է կասկածյալներին:

Նմանատիպ նյութեր