211652_close_icon
views-count37766 դիտում article-date 18:14 13-03-2017

Խոշոր հրդեհ Հրազդան քաղաքում. ավտոտնակում կայանված Nissan-ը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 33 շենքի մոտ գտնվող ավտոտնակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր է ժամանել Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջները մարել են ավտոտնակում առաջացած հրդեհը, իսկ հետո պարզվել է, որ ներսում այրվել է Nissan X-trail մակնիշի 35 DV 936 համարանիշի ավտոմեքենան, կենցաղային իրեր, հնամաշ անվադողեր, ավտոմեքենայի պահեստամասեր, տանիքի փայտյա կառուցատարրերը, փայտյա դուռն ու 2 պատուհանը: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Բենյամին Հակոբյանին, իսկ ավտոտնակը՝ Գևորգ Պողոսյանին: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, զոհեր և վիրավորներ չկան: Թե ինչն է եղեկ հրդեհի պատճառը՝ պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր