211652_close_icon
views-count5002 դիտում article-date 13:13 13-03-2017

Հայաստանում ու Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազաներում ստուգումներ են սկսվել

ՌԴ Հարավային ռազմական օկրուգում հայտարարվել են մարտական պատրաստվածության /շուրջ 6000 զինծառայող և 1500 զինտեխնիկա/ անսպասելի ստուգումներ։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։ Հայտարարության մեջ ասված է, որ Հարավային ռազմական օկրուգի ենթակայության զորամասերի անսպասելի ստուգումների հրաման է արձակել։ Ստուգումներ կանցկացվեն Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում, Աստրախանի ու Վոլգոգրադի մարզերում, Կարաչաևո-Չերկեսիայում և Ադիգեայում, ինչպես նաև Հայաստանում ու Աբխազիայում։ Նշվում է, որ գլխավոր նպատակն է՝ պարզել, թե որքանով են պատրաստված նշված զորամասերը և գնահատել նրանց մարտական պատրաստվածության մակարդակը։ Պոլիգոններում կանցկացվեն տակտիկական ուսումնավարժանքներ, ինչպես նաև ստուգողական դասեր՝ մարտական ու հատուկ պատրաստվածության մասին։

Նմանատիպ նյութեր