211652_close_icon
views-count3299 դիտում article-date 12:47 13-03-2017

«Եվրատեսիլ-2017»-ին Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան

Այս տարվա մայիսին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացնելու է Յուլյա Սամոյլովան, տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով Ռուսաստանի Առաջին ալիքին։ Նա կատարելու է «Flame is Burning» երգը։ «Իհարկե, շոկի մեջ եմ և մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, որ դա ինձ հետ է պատահում։ Ես երջանիկ եմ»,-Ria Novosti-ին ասել է Յուլյան։ Նա մանկությունից հաշմանդամ է և գամված է անվասայլակին, սակայն այդ հանգամանքը չի խանգարել, որպեսզի մասնակցի և հաղթի երգի տարբեր մրցույթներում։ Յուլյան նաև 2013 թվականին մասնակցել է «Ֆակտոր Ա» երգի մրցույթին և դուրս եկել եզրափակիչ։ Ռուսաստանը հանդես է գալու «Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 11-ին։ Եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին։

Նմանատիպ նյութեր