211652_close_icon
views-count3825 դիտում article-date 11:55 13-03-2017

Մարին Լե Պենը դեմ է հանդես եկել Ֆրանսիայում Թուրքիայի իշխանությունների նախաձեռնած միտինգների անցկացմանը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Twitter-ի իր էջում գրել է, որ դեմ է Ֆրանսիայում թուրքական իշխանությունների նախաձեռնած նախընտրական հավաքների անցկացմանը։ «Ինչո՞ւ մենք պետք է մեր հողի վրա տանենք այն խոսքերը, որոնցից ուրիշ ժողովրդավարություններ հրաժարվել են։ Ֆրանսիայում չպետք է լինի թուրքական նախընտրական քարոզարշավ»,-գրառել է Լե Պենը։ Նշենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն ելույթով հանդես էր եկել ֆրանսիական Մեց քաղաքում, որի ժամանակ Նիդեռլանդներին, որի իշխանութունները թույլ չէին տվել իր օդանավին վայրէջք կատարել Ռոտտերդամում, անվանել էր «ֆաշիզմի մայրաքաղաք»։

Նմանատիպ նյութեր