211652_close_icon
views-count4529 դիտում article-date 10:41 13-03-2017

ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Լուսամփոփի պես աղջիկ»․ Վահագ Ռաշ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուսամփոփի պես աղջիկ․ Եղիշե Չարենց Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով, Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի, Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով, Լուսամփոփի՜ պես աղջիկ… Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին, Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․ Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն, Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն… Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով, Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի, Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով, Լուսամփոփի՜ պես աղջիկ…
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր