211652_close_icon
views-count26436 դիտում article-date 23:45 12-03-2017

Արմավիրի մարզում քարոզարշավին գրանցված միջադեպով կան բերման ենթարկվածներ. Աշոտ Ահարոնյան

Այսօր Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: Այս մասին Facebook կայքի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ «Կան ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ: Գործին կտրվի համապատասխան ընթացք: Լրատվամիջոցներին, ինչպես և քաղաքական ուժերին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված ու կանխակալ տեղեկություններ տարածելով՝ թյուրիմացության մեջ չգցել հասարակությանը: Գործի ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի»,-գրել է նա: Նշենք, որ «Համախմբում» կուսակցությունն այս առթիվ հայտնել է, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավին գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի կողմից սպառնալիքներ են հնչեցվել գյուղի բնակչի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։

Նմանատիպ նյութեր