211652_close_icon
views-count28653 դիտում article-date 21:50 12-03-2017

«Ես մտածում էի, որ Աստվածաշունչը կյանքի լավ ուղեկից է, սակայն դա այդպես չէ ու ես կապրեմ իմ կյանքով»․ Ջեսիկա Ալբա

Մանկությունից Ջեսիկա Ալբան քրիստոնուհի էր կաթոլիկ դավանանքով, սակայն հեռանում է եկեղեցուց, քանի որ զգում էր, որ նրան այնտեղ դատում են ըստ արտաքինի։ Նա այդ մեկնաբանում է․ «Տարիքով մարդիկ դատապարտում էին ինձ և իմ հոգևոր հովիվը ինձ բացատրում էր, որ դա այն պատճառով է, որ ես կրում եմ սադրիչ հագուստ, չնայած ես այն չէի կրում: Ուղղակի դա ինձ ցանկալի էր դարձնում մյուս սեռի համար, դա էր իմ մեղքը և դա ինձ ստիպում էր ամաչել սեփական մարմնից և լինել ուղղակի կին»։ Բացի այդ, Ալբան առարկում էր նախաամուսնական կապերի և համասեռամոլության դատապարտումը եկեղեցու կողմից, ինչպես նաև դեմ էր Կտակարանում կարևոր կանացի կերպարների բացակայությանը․ «Ես մտածում էի, որ Կտակարանը կյանքի լավ ուղեկցորդ է, սակայն դա որոշակիորեն այդպես չէ, այդ պատճառով ես կապրեմ իմ կյանքով»: Նրա կրոնականությունը մարում է 15 տարեկան հասակում, երբ նրան հարավիրում են նկարահանվելու «Չիկագոյի հույսը» («Chicago Hope») սերիալի դրվագներից մեկում 1996 թվականին։ Նրա ընկերները բացասական են արտահայտվում նրա այդ դերի մասին և նա սկսում է կորցնել հավատը եկեղեցու նկատմամբ։ Սակայն, չնայած եկեղեցուց հեռանալուն, նա հայտարարում է, որ այնուամենայնիվ դեռևս հավատում է Աստծուն։

Նմանատիպ նյութեր