211652_close_icon
views-count17876 դիտում article-date 21:05 12-03-2017

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրամանով կանցկացվի անվտանգության խորհրդի նիստ՝ կապված Բաթումի բախումների հետ

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրամանով կանցկացվի անվտանգության խորհրդի նիստ՝ կապված Բաթումում տեղի ունեցած անկարգությունների հետ։ Հիշեցնենք, որ Վրաստանի Բաթում քաղաքի Ճավճավաձե փողոցում ցուցարարներն անկարգություններ են հրահրել։ Զանգվածային անկարգությունները ցրելու համար Վրաստանի ոստիկանությունն օգտագործել է ռետինե գնդակներ։ Բախումների արդյունքում տուժել է մոտ 30 մարդ, իսկ ձերբակալվածների թիվը հասնում է 50-ի։

Նմանատիպ նյութեր