211652_close_icon
views-count54379 դիտում article-date 19:16 12-03-2017

Էդուարդ Շարմազանովը իր ծննդավայրում հայտարարեց․ Հանրապետական կուսակցությունը նույնպես թույլ է տվել սխալներ և այդ սխալների շնորհիվ իրենք ավելի են ուժեղացել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 12-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաք էր այցելել Ազգային Ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովը։ Ա․ Շարմազանովը այցելել էր իր ծննդավայր, որտեղ հանդիպեց ու զրուցեց քաղաքացիների հետ։ Հանդիպում տեղի ունեցավ Սանահին գյուղական թաղամասի բնակիչների հետ, որտեղ քննարկեցին մի շարք հարցեր՝ մասնավորապես գալիք ընտրությունները, արված ու կիսատ թողնված գործերը։ Բնակիչների հետ զրույցից հետո Շարմազանովը այցելեց Սանահին վանական համալիր, որտեղ մոմ վառեց ու վանահոր հետ միասին քննարկեցին վանքի հետ կապված մի շարք հարցեր։ Այնուհետև հանդիպում տեղի ունեցավ քաղաքի բնակչության հետ և նա կոչ արեց, որ ընտրեն Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Շարմազանովը նշեց, որ այն կուսակցությունները, որոնք մասնակցում են ԱԺ 2017 թվականի ընտրություններին, ժամանակին եղել են կառավարության կազմում։ Բանախոսը հավելեց նաև, որ Հանրապետական կուսակցությունը նույնպես թույլ է տվել սխալներ, ու ընդունում են իրենց սխալները, բայց սխալների շնորհիվ իրենք ավելի են ուժեղացել և նոր գաղափարախոսությամբ ու անելիքներով են ներկայանում գալիք ընտրություններին։ ԱԺ փոխնախագահը ավելացրեց նաև, որ սխալների հետ մեկտեղ իրենք ունեցել են նաև մեծ ձեռքբերումներ, որոնք չի կարելի մոռանալ։ Ալավերդցիների հետ հանդիպման վերջում Շարմազանովը նշեց, որ Հայաստանում ու Արցախում բոլորը պետք է ապրեն արժանապատիվ կյանքով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր