211652_close_icon
views-count3545 դիտում article-date 19:38 12-03-2017

Իրաքյան զինված ուժերը շարունակում են ազատագրել արևմտյան Մոսուլի տարածքները

Ինչպես հաղորդում են եվրոպական մի շարք լրատվամիջոցներ, Իրաքի զինված ուժերը Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Մոսուլ քաղաքի մեկ երրորդը։ Նշվում է նաև, որ Իսլամական Պետության տիրապետության տակ գտնվում է Մոսուլ քաղաքի ընդհամենը 15 տոկոսը։ Հիշեցնենք, որ 2015 թվականի փետրվարին Իսլամական պետության գրոհայիններն ահաբեկչական ակտ իրականացրեցին Մոսուլի թանգարանում՝ ոչնչացնելով 3000 տարվա հնության ասորական հուշարձաններ։ Ավելի վաղ նրանք ավերել էին Մոսուլի գրադարանը։

Նմանատիպ նյութեր