211652_close_icon
views-count4978 դիտում article-date 19:06 12-03-2017

Թուրքիայի ու Նիդեռլանդների հարաբերություններն ավելի են սրվում․ Էրդողանը հանդես է եկել հերթական կոշտ հայտարարությամբ

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցներն ու պարբերականները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական կոշտ հայտարարությունն է արել Նիդեռլանդների իշխանությունների հասցեին։ Վերջին մի քանի օրերին երկու կողմերը ոչինչ չեն խնայում ու մեկը մյուսի հետևից կոշտ հայտարարություններով են հանդես գալիս։ Այս անգամ Էրդողանը նշել է, որ եթե Նիդեռլանդները հանուն ընտրությունների փչացնում է հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա այս ամենի համար նրանք պատասխան են տալու։ Նա նշել է նաև, որ այս իրադարձությունները թողնում են տպավորություն, որ Նիդեռլանդների իշխանությունները ատում են Իսլամ դավանող երկրին։

Նմանատիպ նյութեր