211652_close_icon
views-count3528 դիտում article-date 16:56 12-03-2017

Ռոտերդամում գիշերը ոստիկանությունը ցրել է թուրք ցուցարարներին

Ռոտերդամում թուրքական հյուպատոսության դիմաց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մի քանի հարյուր աջակիցներ բողոքի ցույց են կազմակերպել: Գիշերը Նիդերլանդների իշխանությունները հեծյալ ոստիկանության և ջրցան մեքենաների օգնությամբ ցրել են ցույցը: Ի պատասխան ցուցարարները քարեր և շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39246837]BBC[/url]-ի ռուսական ծառայությունը: Հիշեցնենք, որ Նիդեռլանդների իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուին, ապա նաև սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆատիմա Բետուլ Սայամ Կայային այցելել Նիդերլանդներ և հանդիպել Ռոտերդամում ապրող իրենց հայրենակիցների հետ, իսկ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն հրահանգել էր արգելել Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին վայրէջք կատարել երկրի տարածքում: Չավուշօղլուն մտադիր էր Նիդեռլանդներում բնակվող թուրքերին կոչ անել պաշտպանել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունները: Հանրաքվեն նշանակված է ապրիլի 16-ին: Իրենց երկրներում թուրք պաշտոնյաների քարոզչական ելույթներն արգելել էին նաև Ավստրիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի իշխանությունները:

Նմանատիպ նյութեր