211652_close_icon
views-count25630 դիտում article-date 16:02 12-03-2017

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հյուր գնալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մուկուչյանին, եթե վերջինս «խաղեր տա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Չպետք է հուսահատվել, որովհետև ելք կա: Այսօր՝ մարտի 12-ին, Արաբկիրում «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարեց դաշինքի համապետական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: «Մենք եկել ենք ասելու, որ Հանրապետական կուսակցության ստեղծած այս ճահճից ելք կա: Եվ ապրիլի 2-ին կարող եք օգտվել այդ ելքից՝ տեղամասեր գնալով և «Ելք » դաշինքի օգտին քվեարկելով»,- բարձրախոսով հայտարարեց Ն.լ Փաշինյանը՝ կրկին վերադառնելով իր հայտնի որակմանը՝ Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ: Այսօրվա քարոզարշավի մեկնարկը տրվեց Արաբկիր շուկայի մոտից. այստեղից «Ելք»-ի թեկնածուները Արաբկիրում բակ առ բակ քարոզարշավ անցկացրեցին: Բակերից մեկում բարձրախոսը ձեռքին Ն. Փաշինյանը, տեսնելով մանկասայլակի մեջ քնած երեխային, մորը հարցրեց՝քնա՞ծ ա, ու առաջարկեց ավելի հեռու տեղ գնալ: Դաշինքի անդամները ոչ միայն քարոզում էին, այլև պատասխանում քաղաքացիների հարցերին: Պատասխանելով հնարավոր ընտրակեղծիքներով մտահոգ տարեց արաբկիրցու հարցին՝ Ն. Փաշինյանը նրան ասաց. «Ես մի ձայն ունեմ, Դուք մի ձայն ունեք, եկեք այդ մի ձայնի ճակատագիրը որոշենք , հետո բոլոր ձայների ճակատագիրը»: Իսկ երբ քաղաքացին հարցրեց՝ վերջը ինքը իր թիվը չի՞ ասելու (նկատի ունենալով իշխանության համար ձեռնտու ձայների քանակը), Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Համոզված եղեք, Ձեր 1 ձայնը հիշեք, որովհետև շատ դեպքերում մարդիկ իրենց մի ձայնի ճակատագիրը չեն որոշում՝ կանխավարկածով, որ ուրիշ հարյուր հազարներ մեկ ա՝ ինչ-որ ձևով որոշվելու են»: Ն. Փաշինյանը արաբկիրցուն բացատրեց, որ ընտրություններից ակնկալվող արդյունքը գրանցելու համար պետք է մի քանի քայլանոց պրոցես անցնել. առաջին քայլը քվեարկելն է, երկրորդը, որ վստահված անձինք տեղամասերում այդ ձայները պահեն: Փաշինյանը նաև կոչ արեց, որ ընտրակեղծիքներով մտահոգ անձինք դառնան իրենց վստահված անձինք՝ մանավանդ, որ այսօրվա ընտրական օրենսդրությունը թույլ է տալիս մի դաշինքից ունենալ 2 վստահված անձ՝ միաժամանակ, նույն տեղամասում: Դաշինքը բնակիչներին հորդորեց պահել ձայները, իսկ եթե, ինչպես նրան հարց տված քաղաքացին էր մտահոգվում, Մուկուչյանն այլ թիվ կարդա, ապա, Ն. Փաշինյանի խոսքով, այդ դեպքում հյուր կգնան Մուկուչյանին և ոչ միայն: «Զորք կհանեն»,- մտահոգվեց քաղաքացին՝ ինչին ի պատասխան՝ «Ելք » դաշինքի անդամը նրան հանգստացրեց. «Այդ զորքը ունի հայրեր, մայրեր, քույրեր, այդ զորքը կդառնա ժողովրդի թիմի անդամ»: [url=http://www.tert.am/am/news/2017/03/12/pashinyan/2305851]Tert.am[/url] Լուսանկարները՝ Սարգիս Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 209+
209+

Նմանատիպ նյութեր