211652_close_icon
views-count16559 դիտում article-date 13:14 12-03-2017

Լոռու մարզում 68-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է «Օկեան» ռեստորանային համալիրի տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ԺԱմը 23:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց 43 շենքի բնակիչ, 68-ամյա Հայկազ Կարապետյանը Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 70 QQ 808 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Օկեան» ռեստորանային համալիրի պարսպին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Կարապետյանը, նրա ուղևորներ, համաքաղաքացիներ, 58-ամյա Ռոզա Կարապետյանը, 10-ամյա Հայկազ Կարապետյանը և 31-ամյա Գայանե Ղազախեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Դեպքի վայ են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կարգադրությամբ ժամանել է նույն վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր