211652_close_icon
views-count8017 դիտում article-date 13:00 12-03-2017

Սաակաշվիլիի կողմնակիցները Բաթումում տեղի ունեցած գիշերային անկարգություններից հետո նոր ցույցի կոչ են արել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պաթարաձեն կոչ է արել բնակչությանը չենթարկվել սադրանքներին և խոստացել է, որ մեկ ժամից բոլոր ձերբակալվածներն ազատ կարձակվեն: Նա հայտնել է նաև անկարգություններում ընդդիմության ներգրավվածության մասին: Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության առաջնորդ Լևան Վարշալոմիձեն իր կողմնաիցներին կոչ է արել նոր ցույցի դուրս գալ: Ըստ վրացական ԶԼՄ-ների, այս պահին ցուցարարների բավական մի մեծ խումբ շարունակնում է բողոքի ակցիան Բաթումիի ոստիկանության շենքի մոտ: [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/12/1061285/]Հիշեցնենք[/url], որ Վրաստանում ոստիկանությունն ու հատուկ ջոկատայինները կիրակի լուսաբացին ամբողջությամբ մաքրել են Բաթումիի Ճավճավաձեի փողոցը ցուցարարներից, որոնք գիշերն անկարգություններ էին հրահրել: Ցուցարարներին ոստիկանները հեռացրել են քաղաքի ոստիկանատան տարածքից՝ ռետինե գնդակներ կիրառելով: Դեպքի վայր ոստիկանների և հրշեջների մեծ խմբեր են բերվել: Քաղաքում անկարգությունների մասնակիցներին ձերբակալելու գործողություն է ընթանում: Ձերբակալվածների թիվը դեռ հայտնի չէ: Քաղաքապետ Գեորգի Երմակովը հայտարարել է, որ կոմունալ ծառայությունները բերվել են պատրաստության վիճակի: Առաջիկա ժամերին Բաթումիի քաղաքապետարանը կպարզի վնասի չափը: Իրադարձությունների էպիկենտրոնում հայտնված Ճավճավաձե փողոցում վնասվել են մայթերը, կոտրված են ցուցափեղկերը, ոչնչացվել են ցանկապատերը, չեն աշխատում լուսացույցները: Փողոցում բազմաթիվ այրված մեքենաներ կան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր