211652_close_icon
views-count7416 դիտում article-date 11:40 12-03-2017

Նոր կրթօջախ Երևանում. բացվեց «Վահագն» դյուցազնադպրոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազատամարտիկ Մորուք Կարոյի, նրա մարտական ընկերների և մի շարք մտավորական գործիչների ջանքերով և Երևանի ԴՕՍԱՖ-ի տնօրինության աջակցությամբ, մարտի 11-ին, Երևանի ԴՕՍԱՖ-ի շենքում կայացավ «Վահագն» դյուցազնադպրոցի սաների անդրանիկ դասընթացը: Առաջին դասախոսությունը նվիրված էր աշխարհի արարման հնագույն ասքերին, իսկ նյութը ներկայացնելու պատիվը տրվեց ֆիզիկոս-պատմաբան Համլետ Մարտիրոսյանին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ազատամարտիկ Մորուք Կարոն նշեց, որ դպրոցի առաջին դասընթացների շրջափուլին մասնակցելու են 30-ից ավելի սաներ, սակայն նման դասարաններ ստեղծելու առաջարկներ կան նաև Հայաստանի մարզերից և Արցախից: Դպրոցի բուն նպատակը՝ հնագույն նախաքրիստոնեական հայկական արժեքների և ռազմահայրենասիրական ոգու սերմանումն է և ռազմարվեստի մասին նախնական գիտելիքների փոխանցումը շահագրգիռ մարդկանց՝ առանց սեռատարիքային սահմանափակումների: Մանրամասները՝ տեսանյութում: Լուսանկարները և տեսանյութը ՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր