211652_close_icon
views-count6869 դիտում article-date 10:34 12-03-2017

Անկարգություններ Բաթումում. հատուկ ջոկատայիննեը ցրել են ինքնաբուխ հանրահավաքը. տուժել է 30-ից ավելի մարդ

Վրաստանում ոստիկանությունն ու հատուկ ջոկատայինները կիրակի լուսաբացին ամբողջությամբ մաքրել են Բաթումիի Ճավճավաձեի փողոցը ցուցարարներից, որոնք գիշերն անկարգություններ էին հրահրել, հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-39247161?ocid=socialflow_twitter]BBC-ն[/url]: Ցուցարարներին ոստիկանները հեռացրել են քաղաքի ոստիկանատան տարածքից՝ ռետինե գնդակներ կիրառելով: Դեպքի վայր ոստիկանների և հրշեջների մեծ խմբեր են բերվել: Քաղաքում անկարգությունների մասնակիցներին ձերբակալելու գործողություն է ընթանում: Ձերբակալվածների թիվը դեռ հայտնի չէ: Քաղաքապետ Գեորգի Երմակովը հայտարարել է, որ կոմունալ ծառայությունները բերվել են պատրաստության վիճակի: Առաջիկա ժամերին Բաթումիի քաղաքապետարանը կպարզի վնասի չափը: Իրադարձությունների էպիկենտրոնում հայտնված Ճավճավաձե փողոցում վնասվել են մայթերը, կոտրված են ցուցափեղկերը, ոչնչացվել են ցանկապատերը, չեն աշխատում լուսացույցները: Փողոցում բազմաթիվ այրված մեքենաներ կան: Իրավիճակը Բաթումում սրվել է, երբ շաբաթ երեկոյան ոստիկանները տուգանք են գրել քաղաքի կենտրոնում ապօրինի կայանման համար: Վարորդը դրա հետ չի համաձայնվել և վիճաբանություն է սկսվել: 6 մարդ ձերբակալվել է, դրանից հետո մեկ ժամվա ընթացքում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով ոստիկանապետի հրաժարականը: Ինքնաբուխ ակցիան վերածվել է փողոցային անկարգությունների: Ցուցարարները այրել են մեքենաները, հրանյութեր պայթեցրել, արգելափակել տեղական ոստիկանության շենքը: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ «ապակառուցողական արմատական ուժերը» օգտագործել են կենցաղային միջադեպը իրավիճակի սրման համար: Նա, սակայն, որևէ անուն չի տվել: Նախնական տվյալներով, Բաթումում տեղի ունեցածի հետևանքով տուժել է 30-ից ավելի մարդ: Այսօր՝ մարտի 12-ին, Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգերբրիշվիլին Բաթումի բնակիչներին խորհուրդ է տվել դուրս չգալ տներից: Մգերբիշվիլիի տեղեկությունների համաձայն` անկարգությունների արդյունքում քաղաքում ձերբակալվել է մոտ 40 մարդ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր