211652_close_icon
views-count42879 դիտում article-date 23:24 11-03-2017

Երևանում հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մի ամբողջ ընտանիք

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 14 շենքի 10-րդ բնակարանի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Օպերատիվորեն նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, օղակի հրամանատար Էդգար Մինասյանի գլխավորությամբ։ Փրկարարներն առանց հապաղելու 5-րդ հարկից ճոպանով մտնում են նշված տուն, որը 4-րդ հարկում է, որտեղ հայտնաբերում են նշված տան բնակիչներ՝ 35-ամյա Մուշեղ Գևորգյանին, 27-ամյա Գոհար Զաքարյանին և 6-ամյա Մարի Գևորգյանին, որոնց ինքնազգացողությունները վատ է լինում և գտնվում են անգիտակից վիճակում։ Նրանցից մեկին Արմենիա բժշկական կենտրոն են տեղափոխում հարևանները, իսկ 2-ին Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը։ Այս պահին նշված անձինք գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Մ․ Գևորգյանն ու Գ․ Զաքարյանը ամուսիններ են, իսկ Մ․ Գևորգյանը նրանց դուստրն է։ Ըստ նախնական տեղեկությունների նրանց ինքնազգացողությունը վատացել է տանը առաջացած շմոլ գազից։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր