211652_close_icon
views-count8603 դիտում article-date 23:05 11-03-2017

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի

Ինչպես հաղորդում են Սիրիական լրատվամիջոցներն ու հեռուստաընկերությունները, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասնում է 45-ի, իսկ վիրավորների թիվը անցնում է 100-ը։ Նշվում է նաև, որ ահաբեկչության հետևանքով զոհվել են Իրաքից ժամանած ուխտավորներ։ Հիշեցնենք, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավային մասում գտնվող գերեզմանատան մոտակայքում այսօր 2 պայթյուններ են տեղի ունեցել, որոնք իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։

Նմանատիպ նյութեր