211652_close_icon
views-count36148 դիտում article-date 21:31 11-03-2017

Փաշինյանը կոչ արեց չտրվել հուսահատությանը կատարել ճիշտ ընտրություն: «Խաղաղություն Ձեր տներին» մաղթեց պատգամավորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«ԵԼՔ» դաշինքն այսօր ընտրարշավն իրականացրեց Քանաքեռ-Զեյթուն համայնքում : Դաշինքի մասը կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ «ԵԼՔ»-ի քաղաքական թիմի ներկայացուցիչները քարոզչական թերթիկներ բաժանեցին բակերում՝ հավաստիացնելով, որ «ելք կա»: Փաշինյանը բնակիչներին կոչ արեց չտրվել հուսահատությանը եւ ապրիլի 2-ին կատարել ճիշտ ընտրություն: «Խաղաղություն Ձեր տներին» մաղթեց պատգամավորը յուրաքանչյուր բակ այցելելիս: Քաղաքացիներն առանձին դեպքերում հարցեր էին ուղղում դաշինքի թեկնածուներին, ոմանք էլ պատուհանից ձեռքով էին անում Փաշինյանին: Տարեց տղամարդկանցից մեկն էլ լսելով պատգամավորի խոսքը, ասաց թե՝ «ելքը ո՞րն է, երկրից արտագաղթե՞լը»: Դաշինքի անդամներից մեկն էլ հակադարձեց՝ ասելով, որ ելքն այդ արտագաղթը կասեցնողներին ընտրելն է: Լուսանկարները՝ Սարգիս Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 202+
202+

Նմանատիպ նյութեր