211652_close_icon
views-count7289 դիտում article-date 21:20 11-03-2017

«Դիմակահանդեսն» իր հաստատուն տեղը զբաղեցրեց օպերային թատրոնի խաղացանկում

Ս. թ. մարտի 12-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայան «Դիմակահանդես» բալետի հաջորդ ներկայացումը։ Արբենինի դերապարը կկատարի Սևակ Ավետիսյանը. Նինա՝ Սյուզաննա Փիրումյան, Շտրալ՝ Տաթևիկ Բոլշիկյան, Զվեզդիչ՝ Ռազմիկ Մարուքյան, Անհայտը՝ Գրիգոր Գրիգորյան, Նինայի ձայնը՝ Սիլվա Պետրոսյան: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Նշենք, որ ս. թ. մարտի 5-ին «Դիմակահանդես» բալետի առաջնախաղով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամբողջացվեց մեծանուն հայ կոմպոզիտորի՝ Արամ Խաչատրյանի բալետային ստեղծագործությունների փունջը: Լեփ-լեցուն դահլիճը ներկայացումն ընդունեց բուռն և հոտնկայս ծափահարություններով: Բեմադրությունը՝ թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի: Բեմադրության և զգեստների նկարիչ` Ավետիս Բարսեղյան /ՀՀ վաստակավոր նկարիչ/: Ներկայացման բեմադրող դիրիժորը Հարություն Արզումանյանն է: Գլխավոր դերերում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը (Արբենին), Մերի Հովհաննիսյանը (Նինա), ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանը (Շտրալ), Միլիտոն Կիրակոսյանը (Զվեզդիչ), Գրիգոր Գրիգորյանը (Անհայտը), սոպրանո` Դիանա Հարությունյանը (Նինայի ձայն):

Նմանատիպ նյութեր