211652_close_icon
views-count3248 դիտում article-date 17:38 11-03-2017

Հայաստանում կանցկացվի «Մյուզիք դրայվ ֆեստիվալ» միջազգային փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ռոք ասոցիացիա» ՀԿ-ն, գործընկեր` «Ազգային թատերական ստեղծագործական միավորման» համագործակությամբ` ս. թ. մարտի 24-26-ն անցկացնում են «Մյուզիք դրայվ ֆեստիվալ» միջազգային փառատոնը: Փառատոնի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհում հայտնի բազմաշերտ ու բազմաժանր ժամանակակից երաժշտությունը, ստեղծել մի հարթակ, որտեղ շփվելու և փորձով փոխանակվելու հնարավորություն կունենան հայ և արտերկրի երաժիշտները՝ համագործակցության հեռանկարով: Փառատոնին կմասնակցեն ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում հանդես եկող հայաստանյան և արտերկրի հայտնի խմբերը: Համերգները տեղի կունենան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև` ակումբային ելույթներ և բացօթյա համերգներ հարակից «Անգլիական» այգում: Համերգներին զուգահեռ՝ վիրտուոզ երաժիշտների և փառատոնի այցելուների միջև տեղի կունենան հանդիպում-զրույցներ: Փառատոնի պաշտոնական կայքէջ՝ www.musicdrive.am:

Նմանատիպ նյութեր