211652_close_icon
views-count1855 դիտում article-date 16:00 11-03-2017

Դամասկոսում իրար հաջորդած 2 պայթյունների հետևանքով 30-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավային մասում գտնվող գերեզմանատան մոտակայքում այսօր 2 պայթյուններ են տեղի ունեցել, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով սիրիական ԶԼՄ-ներին։ Պայթյունների հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել։ Վերջիններիս, ինչպես նաև վիրավորների ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Նշվում է, որ թիրախը եղել են շիա ուխտագնացները։ «Ալ-Մայադին» արբանյակային հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվել է 40 խաղաղ բնակիչ։ Ահաբեկչությունների պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։ Այսօր ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հույս էր հայտնել, որ մինչև տարեվերջ պատերազմը կավարտվի։ «Հույս ունենք, որ այս տարին վերջինը կլինի։ Սակայն սա պատերազմ է, այդ իսկ պատճառով հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կարող է լինել»,-ասել էր Սիրիայի նախագահը։ .

Նմանատիպ նյութեր