211652_close_icon
views-count3064 դիտում article-date 13:35 11-03-2017

Բանկերը վերջին շաբաթում տեղաբաշխել են 88.2 մլն ԱՄՆ դոլար. ՀՀ ԿԲ

Մարտի 06-10-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 61,924,159 դոլար 485,53 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 70,498,633 ԱՄՆ դոլար 487,18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486,27 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486,90 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,360,952 եվրո 511,66 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8,828,060 եվրո 515,94 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 710,511,000 ՌԴ ռուբլի 8,26 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 394,787,876 ՌԴ ռուբլի 8,36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:: Փետրվարի 27-ից մարտի 05-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 88.2 մլն ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր