211652_close_icon
views-count26106 դիտում article-date 11:40 11-03-2017

«Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի անվտանգության ծառայության պետ ներկայացած վարորդի Mercedes-ը տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 10-ին, Երևանի ՃՈ ծառայողների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի 17 AT 777 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ով ներկայացել է Երևան քաղաքի բնակիչ Արմեն Սարգսյան անունով, ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։ Երբ ՃՈ աշխատակիցները փորձել են նրա ավտոմեքենան տեղափոխել «գաի պլաշչադկա», նա հայտնել է, որ «ինքը օտար մարդ չի»՝ «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի անվտանգության պետն է ու «հաստատ վերևներից կզանգեն ու ավտոմեքենան պլաշչադկա չի տարվի», սակայն, ինչպես բազմաթիվ դեպքերում, զանգահարողների համար Երևանի ՃՈ աշխատակիցները եղել են «անհասանելի»։ Գաղտնիք չէ, որ ժողովուրդը գիտի, որ «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրը պատկանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Մնում է պարզել, արդյո՞ք ոչ սթափ վիճակում Mercedes-ը վարած սարիթաղցի Ա. Սարգսյանը իրականությունն է ներկայացրել, որ ինքը նշված համալիրի անվտանգության պետն է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր