211652_close_icon
views-count2307 դիտում article-date 14:27 11-03-2017

Մեքսիկայում մարդկանց զանգվածային գերեզման է հայտնաբերվել

Մեքսիկայի Վերակրուս նահանգում հայտնաբերվել է զանգվածային գերեզման, որտեղ թաղված է մոտ 240 մարդ։ Այդ մասին հայտնել է Telesur հեռուստաալիքը։ Դատական փորձագետների տվյալներով՝ նրանց մեծ մասը երիտասարդներ են՝ տարբեր սեռերի 14-25 տարեկան։ Ոստիկանությունը գտնում է, որ նրանց այդտեղ թաղել են տեղի նարկոկարտելները, որոնց միջև դաժան պայքար է ընթանում ազդեցիկության ոլորտում։ Ամենահամեստ հաշվարկներով՝ վերջին 7 տարիների ընթացքում նշված նահանգում անհետացել է ավելի քան 700 քաղաքացի։

Նմանատիպ նյութեր