211652_close_icon
views-count2662 դիտում article-date 13:48 11-03-2017

Reuters. Թրամփը չի իմացել, որ իր նախկին խորհրդական Ֆլիննը զբաղվում է լոբբիստական գործունեությամբ՝ ի շահ Թուրքիայի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տեղյակ չի եղել, որ ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլիննը ներկայացնում է Թուրքիայի շահերը, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերին։ Հիշեցնենք, որ մարտի 8-ին Associated Press գործակալությունը հայտնել էր, որ Ֆլիննը խոստովանել է այն մասին, որ որպես լոբբիստ աշխատել է պաշտանական Անկարայի համար։ Գործունեությունը նա ծավալել էր 2016 թվականի օգոստոսից մինչև նոյեմբերը։ Նաև հաղորդվել էր այն մասին, որ վերջինս տեղեկություններ էր հավաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ 1 թշնամի համարվող Ֆեթուլլահ Գյուլենի մասին, ում Էրդողանը մեղադրում է 2016 թվականի հուլիսին երկրում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ և մի քանի անգամ դիմե է ամերիկյան իշխանություններին՝ այնտեղ բնակվող Գյուլենին արտահանձնելու պահանջով։

Նմանատիպ նյութեր