211652_close_icon
views-count7943 դիտում article-date 22:38 10-03-2017

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մայր իմ անուշ» խորագրով համերգ

Այսօր՝ մարտի 10-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված «Մայր իմ անուշ» խորագրով համերգ, որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Համերգի ընթացքում հնչեցին հայկական ժողովրդական երգեր, հայ երգահանների ստեղծագործություններ, մասնավորապես՝ կոմիտասյան և բաբաջանյանական կատարումներ: Պարային և երաժշտական համարներով հանդես եկան Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի ավանդական երգ ու պարի «Գորանի¦ համույթը, իրաքահայ երաժիշտներ Ռուբեն Օսկանյանը, Մարալ, Մարինե, Մասիս Տանիել Մանուկյանները, Մարիանա Սարգսյանը, Կարին Օսկանյանը, երգչուհիներ Արփի Սինանյանը, Սոնա Տեր-Ասատրյանը, Արմինե Սիմոնյանը, սիրիահայ կատարողներ Մանե Եազջյանը, Սերլի Թեքեյանը, Անի Մոմջյանը, Սոնա Կարադանայանը, Ռազմիկ Քելխաչերյանը, Էոժենի Դալար Պոսդայանը: Երեկոյի ընթացքում մայրերին նվիրված բանաստեղծություններով հանդես եկան Կալի Մարգարյանը և Լույս Մատլեն Պոսդայանը: Համերգի ընթացքում ցուցադրվեց սիրիահայ և իրաքահայ երեխաների հետաքրքրությունների, Հայաստանի մասին առաջին տպավորությունների, նրանց երազանքների ու նպատակների մասին պատմող տեսանյութ: Միջոցառման վերջում ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և նրանց հանձնեց շնորհակալագրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր