211652_close_icon
views-count11502 դիտում article-date 23:00 10-03-2017

Բրյուս Լիի մահը դժբախտ պատահար էր, ընդունած դեղամիջոցի գրգռական ռեակցիայի ու գլխուղեղի սուր այտուցվածության պատճառով

1973 թվականի մայիսի 10-ին Հոնգ Կոնգում «Վիշապի մուտքը» ֆիլմի կրկնօրինակման աշխատանքների ժամանակ Բրյուս Լին իրեն վատ է զգացել։ Նրան ուժեղ գլխացավող անմիջապես տեղափոխում են Հոնգ Կոնգի Մկրտչական Հոսպիտալ, որտեղ Լին ախտորոշվում է ուղեղի այտուցվածությամբով։ Բժիշկներն կարողանում են կրճատել այտուցը մաննիտոլի օգտագործումը։ Գլխացավն ու ուղեղի այտոցվածությունը կրկնվել են նաև Լիի մահվան օրը։ Բրյուս Լիի բարձր կարգավիճակն ու վաղաժամ վախճանը շատ վարկածների ու մեկնաբանությունների համար պարարտ հող ստեղծեցին․ Լիի մահը վերագրում էին թե՛ հանցավոր խմբերին, թե՛ ընտանիքն անիծելուն։ Դոնալդ Թիարը՝ դատական փորձագետ, ում հանձնարարել էր Սքոթլենդ Յարդը, եզրակացրել էր, որ Լիի մահը դժբախտ պատահար էր, ընդունած դեղամիջոցի գրգռական ռեակցիայի ու գլխուղեղի սուր այտուցվածության պատճառով։ Սկզբնական շրջանում կարծիք կար, որ Լիի օրգանիզմում հայտնաբերված կանեփը կարող էր մահվան պատճառ հանդիսանալ, սակայն Թիարը մերժել է դրանք․«անպատասխանատու և անիրատեսական կլիներ ենթադրել, որ կանեփն է եղել Լիի մայիսի 10-ի վատ ինքնազգացողության կամ հուլիսի 20-ի մահվան մեղավորը»։ Հոսպիտալում աշխատող բժիշկը նույնպես բացառել է կանեփի՝ մահվան պատճառ հադնիսանալը։ 1975 թվականին Բրյուս Լիի ընկեր Չակ Նորիսը Լիի մահը վերագրել է մկանները հանգստացնող դեղամիջոցին, որը Լին ընդունում էր 1968 թվականից՝ ողնաշարի վնասվածքի պատճառով, ու մահվան գիշերը գլխացավի դեմ ընդունած դեղամիջոցին։

Նմանատիպ նյութեր