211652_close_icon
views-count3098 դիտում article-date 20:31 10-03-2017

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն Ադրբեջանում է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն Ադրբեջանում է: Այս մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից: Ֆրանսիացի և ռուս համանախագահները Բաքու կժամանեն ուշ երեկոյան: Վաղը համանախագահները հանդիպումներ կունենան երկրի պաշտոնյաների հետ: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան և Արցախ կայցելեն մարտի 27-ին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ նալբանդյանը:

Նմանատիպ նյութեր