211652_close_icon
views-count21152 դիտում article-date 18:11 10-03-2017

Խոշոր չափի գողություն Երևանում գործող «Օժիտ» խանութից. հանցագործը կամ հանցագործները գողացել են դրամարկղը

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 9-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Խորենացի փողոցում գործող «Օժիտ» խանութի սեփականատեր, 59-ամյա Ռուզաննա Հակոբյանը հայտնել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մարտի 8-ի ժամը 19:00-ից մինչև մարտի 9-ը, ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկակական միջոցների գործադրմամբ բացել են խանութի դուռը և այնտեղից գողացել դրամարկղը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ, Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Հայրապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճշտվում են նաև, թե ինչքան գումար է եղել դրամարկղում և ըստ տեղեկությունների՝ այն խոշոր չափի է եղել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր