211652_close_icon
views-count3213 դիտում article-date 15:16 10-03-2017

Ադրբեջանին զրկել են միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամակցությունից

«Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության նախաձեռնություններ» միջազգային հեղինակավոր կազմակերպության 36-րդ նիստում, որն անցկացվել է Բոգոտայում, որոշում է կայացվել Ադրբեջանին կազմակերպության անդամակցությունից զրկելու մասին։ Կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցիչ Ղուբադ Իբադօղլուի խոսքով՝ որպես հիմնական պատճառ, նշվել է քաղաքացիական հասարակության շրջանում սահմանափակումները, աշխատուժի վերաբերյալ արձանագրության բազմաթիվ խախտման դեպքերը։ Բացի այդ, նա չի կարողացել իրագործել հասարակական կազմակերպությունների, ակտիվիստների ու քաղաքացիական հասարակության բարելավման համար պահանջվելիք ներքին բարեփոխումները։ Ադրբեջանին տրված էր 6 ամիս ժամանակ, որպեսզի իրագործեր նշված նախապայմանները, ինչը, անշուշտ, չի կատարվել։ 2015 թվականի ապրիլին Ադրբեջանի կարգավիճակը նվազեցվել էր մինչև «թեկնածու երկիր» մակարդակ։ Որպես հիմնավորում՝ նշվել էր կառավարության կողմից ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը խոչընդոտելու հանգամանքը։

Նմանատիպ նյութեր