211652_close_icon
views-count2462 դիտում article-date 16:46 10-03-2017

Լեհաստանը չի ստորագրել Եվրամիության գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը

Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն՝ որպես բողոքի նշան Եվրախորհրդի նախագահի պաշտոնում Դոնալդ Տուսկի վերընտրվելու դեմ, հրաժարվել է ստորագրել Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող փաստաթուղթը, հաղորդում է Ria Novosti-ն։ «Աջակցությունը ստացված է, սակայն դա ինչ-ինչ պատճառներով չի հանդիսանում կոնսենսուսի առարկա»,-ասել է աղբյուրը։ Ավելի վաղ Լեհաստանի վարչապետը հայտարարել էր, որ իր երկիրը չի աջակցում այդ փաստաթղթին։ Շիդլոն նշել էր, որ ըստ Եվրամիության օրենքների, եթե գագաթնաժողովի մասնակիցներից որևէ մեկը չի ընդունում եզրակացությունը, ապա գագաթնաժողովը պետք է համարվի չկայացած։

Նմանատիպ նյութեր