211652_close_icon
views-count2181 դիտում article-date 12:32 10-03-2017

Վաշինգտոն նահանգի դատախազը կբողոքարկի Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանը

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնը դիմելու է դաշնային դատարան՝ խնդրելով երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ նրա առաջին հրամանի դադարեցումը տարածել նաև երկրորդ հրամանի վրա, հաղորդում է BBC-ն։ Նշված նահանգը առաջինն էր, որը դատական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Թրամփի առաջին հրամանի, որն արգելում էր 7 պետությունների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ։ Ֆերգյոսոնը պարզաբանել է, որ Օրեգոն և Նյու Յորք նահանգներն արդեն հայտնել են իրենց աջակցությունը այդ հարցում։ 1 օր առաջ նման հայցով դատարան էր դիմել նաև Հավայները։ Հայցը ներկայացվել է Հոնոլուլուի դաշնային դատարան։ Նրանում նշված է, որ այդ արգելքի պատճառով տուժում է մուսուլմանական համայնքը։

Նմանատիպ նյութեր