211652_close_icon
views-count3240 դիտում article-date 09:56 10-03-2017

Սուտ բաներ են խոսում. եթե կան փաստեր, ուղարկեք իրավապահ մարմիններին. Ռուբեն Թադևոսյան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում տարբեր տեսակետներ են շրջանառվում, թե այս խորհրդարանական ընտրություններին իշխանությունը ծախսելու է ավելի քան 100 մլն դոլար։ Այդ գումարի գերակշիռ մասը բնականաբար ստվերային շրջանառություն է լինելու։ Խոսքն ինչպես խոստացվող 10-50 հազար դրամ կաշառքի, այդպես էլ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների, գովազդային հոլովակների, հեռուստաեթերի, պաստառների, բուկլետների ծախսերի մասին է։ Հատկապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված հիմնական թեկնածուները պատրաստվում են աստղաբաշխական գումարներ ծախսել։ Եվ ինչպես նախորդ ընտրություններին Հեղինե Բիշարյանն էր ասում Սամվել Ալեքսանյանի մասին, երկրի հարուստ օլիգարխները բացել են իրենց փողի տոպրակները։ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը չհամաձայնեց այս տեղեկության հետ հայտարարելով, թե դա բանահյուսության ժանրից է։ «Ամեն ինչ են խոսում, հանիրավի, երբեմն սուտ, բայց միտումնավոր տարբեր բաներ են խոսում։ Բայց եթե կան փաստեր, ուղարկեք իրավապահ մարմիններին»,- ասաց նա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր