211652_close_icon
views-count2178 դիտում article-date 11:27 10-03-2017

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հաստատել է Ուկրաինային 150 մլն դոլարի ռազմական աջակցության հատկացումը

Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել Ուկրաինային 150 մլն դոլարի չափով ռազմական օգնություն հատկացնելու մասին որոշումը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իրինա Ֆրիզը։ Թիվ 174 նախագիծը ներկայացրել էր հանրապետական Լիզ Չինին։ Կողմ են քվեարկել պալատի 371 անդամները, և դեմ՝ 48-ը։ «Փաստաթղթում նշված է, որ այդ միջոցները կհատկացվեն Պենտագոնին՝ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, ներառյալ, պաշտպանական բնույթ կրող անօդաչու սարքեր և այլն»,-հավելել է Ֆրիզը։

Նմանատիպ նյութեր