211652_close_icon
views-count51313 դիտում article-date 09:00 10-03-2017

Գավառցին միշտ տեր է իր խոսքին. «Եթե խոստանում եմ, ապա կատարում եմ»

Ապրիլի 2-ին կկայանան Աժ ընտրությունները, առաջադրված թեկնածուների միջև թեժ պայքար կընթանա: Այս տարի ևս՝ իր թեկնածությունն է առաջադրել գավառցի Տիգրան Արզաքանցյանը: Ասում են՝ Աժ ընտրությունները թեժ պայքարի պայմաններում են ընթանալու և այդ թեժ պայքարում ՀՀԿ-ական Տ. Արզաքանցյանը կարևորում է արդար և թափանցիկ ընթացքը: Առաջադրելով իր թեկնածությունը՝ նա նպատակ ունի բարելավել իր հայրենի Գավառի վիճակը, լուծել ազգաբնակչության առջև ծառացած խնդիրները՝ բացելով նոր աշխատատեղեր, օգնելով զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին. «Պետք է գավառցու համար ստեղծել բարենպաստ պայմաններ` նրանց ապագան միշտ կապելով Գավառի հետ»: Նա ինքնաբավ մարդ է և իր կյանքում հասել է այն ամենին, ինչին ձգտել է՝ վայելելով իր շրջապատի, գործընկերների մեծ սերն ու հարգանքը: Այն մարդկանցից է, ով իր ասած յուրաքանչյուր խոսքի համար մեծ պատասխանատվություն է կրում, իր խոստման տերն է: Այդ պատճառով էլ նա ձգտում է չափազանցված և չիրականանալի դրույթներ չներգրավել իր նախընտրական ծրագրում. խոստանում է այն, ինչ իսկապես կարողանում է անել: Մինչ այսօր այդպես է ապրել, շատերին է օգնել տարբեր խնդիրներով, երբևէ որևէ մեկին նա չի մերժել, եթե փոքր-ինչ ունեցել է հնարավորություն: Նա մեծ ցանկություն ունի բարելավել Գավառի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, քանի որ հայտնի է, որ Գավառը այդ առումով ամենահոգսաշատն է, որտեղ չկա արտադրություն, աշխատատեղով ապահովող որևէ մեծ կազմակերպություն և հարկավոր է բոլոր նորագույն միջոցները գործադրել Գավառի զարգացման ծրագրերի իրականացման համար. ներդրումային նախաձեռնություններ, աշխատատեղերի ստեղծում, տուրիզմի զարգացում, մարզային և մշակութային կյանքի աշխուժացում: Պատգամավոր եղած տարիներին բավականին աշխատանքներ է նա կատարել Գեղարքունիքի մարզում՝ ճանապարհաշինությունից մինչև աշխատատեղերի ստեղծում: Տ. Արզաքանցյանը ընտրվելու դեպքում նաև ներդրումներով կփորձի ներգրավել տարբեր կառույցների: Պետք է զարկ տրվի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, արտադրանքի իրացմանն ու պահանջարկի ավելացմանը: Ծրագրերը շատ են և բազմաոլորտ: Նա իր զրույցներից մեկում ասել է. «Իմ երեխաները իմ ընտանիքի արժեհամակարգի կրողը պետք է լինեն. ապրեն ազնիվ, արժանապատիվ կյանքով, սիրեն իրենց հայրենիքը ու ժողովրդին, իրենց գիտելիքներն ու կարողությունները ներդնեն հայրենիքի հզորացման գործում»:

Նմանատիպ նյութեր