211652_close_icon
views-count2580 դիտում article-date 18:56 09-03-2017

Եվրամիությունը ևս կես տարով կերկարացնի պատժամիջոցները Ռուսաստանի և Ուկրաինայի 146 քաղաքացիների և 37 կազմակերպությունների դեմ

Եվրամիությունը մարտի 15-ին կես տարով կերկարացնի պատժամիջոցները Ռուսաստանի և Ուկրաինայի հարավ-արևելքի ինքնահռչակ հանրապետությունների 146 քաղաքացիների, ինչպես նաև 37 կազմակերպությունների նկատմամբ: Այս մասին [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4080218]ՏԱՍՍ[/url]-ին հայտնել է եվրոպացի դիվանագիտական մի աղբյուր: Աղբյուրի ներկայացմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների խորհուրդը մարտի 15-ի հերթական նիստում ՌԴ-ի և Ուկրաինայի քաղաքացիների սև ցուցակը կես տարով կերկարացնի: Ռուսաստանի համար սև ցուցակը վերջին անգամ վեց ամսով երկարացվել է սեպտեմբերի 15-ին: Այն ժամանակ դրա մեջ մտնում էր 146 մարդ, ներառյալ ՌԴ-ի իշխանությունների ներկայացուցիչներ, ռուս քաղաքական գործիչներ, գործարարներ և ուժայիններ, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները: Ցանկում ներառվել են 37 կազմակերպություններ, այդ թվում՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բոլոր հայտնի ռազմական և քաղաքական կառույցները: Ցուցակում հիշատակվածներին արգելված է ԵՄ մուտքը, իսկ Եվրոպայի բանկերում պահվող նրանց ակտիվները, հայտնաբերման դեպքում, ենթակա են սառեցման:

Նմանատիպ նյութեր