211652_close_icon
views-count24913 դիտում article-date 14:11 09-03-2017

Ռուսաստանում շենքերից մեկի վերելակի մեջ 2 հայ գործարարների են գնդակահարել

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում հետաքննություն է սկսվել 2 հայ գործարարների սպանության փաստով։ Այդ մասին հայտնում է [url=https://dni24.com/exclusive/117835-v-armavire-dvuh-biznesmenov-armyan-rasstrelyali-v-lifte-zhilogo-doma.html]dni24.com[/url]-ը։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 8-ին։ Վերջիններիս դիերը հայտնաբերվել են բազմահարկ բնակելի շենքերից մեկի վերելակում։ Կայքը հայտնում է, որ նախնական տվյալներով՝ սպանվածները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին և զբաղվում էին Մոսկվայից Կուբան մեծածախ ապրանքների մատակարարմամբ։ Սպանվածներից մեկը 1966 թվականին ծնվածտղամարդ էր, ով բնակվում էր նույն շենքում, մյուսը՝ տարիքով ավելի փոքր։ Նրա ինքնությունը պարզվում է։ Մահացածներից մեկին ճանաչողը հայտնել է, որ նախօրեին նա հերթական խոշոր գումարն է ստացել և պատրաստվում էր ապրանքների նոր խմբաքանակի հետևից գնալ։ Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել։

Նմանատիպ նյութեր