211652_close_icon
views-count3134 դիտում article-date 13:41 09-03-2017

ՏԻՄ-երի մատուցած ծառայությունների որակը բավարար չէ. Կարեն Կարապետյան

Այսօր Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը քննադատաբար անդրադարձավ ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների անարդյունավետությանը: «Տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ համայնքներում դեռևս չեն կիրառվում ծառայությունների մատուցման համար լավագույն գործընկերներին ընտրելու մրցակցային գործելաոճը: Համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ, ցածր է համայնք-մասնավոր հատված համագործակցությունը»,- նկատեց վարչապետը: Կարեն Կարապետյանը Դավիթ Լոքյանին հանձնարարեց երկամսյա ժամկետում կազմակերպել մշակված մեթոդաբանական նյութերի վերաբերյալ քննարկումներ համայնքների, համայնքների շահերը ներկայացնող ՀԿ-ների, միջազգային և տեղական փորձագիտական խմբերի հետ և անհրաժեշտության դեպքում կազմել համապատասխան նյութեր և տրամադրել համայնքներին: «Այս ամենը պետք է վերահսկվի մարզային իշխանությունների միջոցով»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր