211652_close_icon
views-count2681 դիտում article-date 13:26 09-03-2017

Մեղրիում ազատ տնտեսական գոտու վերաբերյալ հայտարարությունը ընթացքի մեջ է, սպասում են հայտ ներկայացնողներին

ՀՀ Կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարեց ՌԴ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման նպատակով ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքներ իրկանացնել հայ- ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման մեկնարկը ապահովելու ուղղությամբ, կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություններ: Վարչապետը նաև Սուրեն Կարայանին հարցրեց, թե Մեղրիի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտու մեկնարկի մասին հայտարարությունը ընթացքի մե՞ջ է: Նախարարը տեղեկացրեց,որ անցած շաբաթ հայտարարվել է, և սպասում են հայտ ներկայացնողներին: Վարչապետը Երևանի քաղաքապետարանին հանձնարարեց շահագրգիռ մարմինների հետ քննարկել 2017-ի ընթացքում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները: Կարեն Կարապետյանը քաղաքապետի ուշադրությունը հրավիրեց Համաշխարհային բանկի համապատասխան զեկույցի այն ցուցանիշների վրա, որոնք վկայում են, որ վերջին շրջանում մենք ունենք ցածր արդյունքներ:

Նմանատիպ նյութեր