211652_close_icon
views-count3533 դիտում article-date 16:08 09-03-2017

Դոնալդ Թրամփի նախկին սկանդալային օգնականը կզբաղվի լոբբիստական գործունեությամբ՝ ի շահ Թուրքիայի

Մայքլ Ֆլիննը, ով վերջերս էր նշանակվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օգնականի պաշտոնում և Ռուսաստանի հետ կապված սկանդալից հետո կարճ ժմանակ անց հրաժարականի դիմում ներկայացրել, այժմ գրանցվել է ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունում՝ որպես Թուրքիայի շահերը պաշտպանող, հաղորդում է Ria Novosti-ն։ Ֆլիննի փաստաբանը հայց է ուղարկել նշված նախարարություն։ Փաստաթղթերում նշվում է, որ նա կամովին ուզում է զբաղվել լոբբիստական գործունեությամբ, որը, ընդհանուր հաշվով, դիտարկվում է որպես Թուրքիայի շահերի պաշտպանություն։ Հիշեցնենք, որ Ֆլիննը հեռացել է իր պաշտոնից այս տարվա փետրվարին։ Որպես պատճառ՝ նշվում է, որ նա թերի տեղեկություններ է ներկայացրել Կոնգրեսին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Կիսլյակովի հետ ունեցած իր կապերի մասին։

Նմանատիպ նյութեր