211652_close_icon
views-count5608 դիտում article-date 10:57 09-03-2017

Կտրուկ գնաճ՝ սննդամթերքի շուկայում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին սննդամթերքի շուկայում կտրուկ գնաճ է սկսվել: Մասնագետների գնահատմամբ՝ այս ամենը պայմանավորված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: Հիմնականում թանկացել են լայն սպառման այն ապրանքները, որոնց ներկրողները, զարմանալի զուգադիպությամբ, այս ընտրություններում առաջադրվել են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով` բանան, շաքարավազ, բենզին, շոկոլադ և այլն: Ասել է, թե իշխանություններն ապրիլի 2-ին բաժանվելիք ընտրակաշառքի գումարը հավաքում են ընտրություններից առաջ, մինչդեռ նախկինում հակառակն էր. ընտրությունների օրը բաժանում էին ընտրակաշառքը և միայն դրան հաջորդող օրվանից էին թանկացնում գները: Չի բացառվում, որ գնաճը շարունակական բնույթ ունենա` կախված ընտրակաշառքի չափերից ու ծավալներից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշեց, թե գնաճն իր համար զարմանալի է այնքանով, որ զուտ տնտեսագիտական առումով թանկացման հիմք չկա: Փոխարենը, նրա կարծիքով, պատճառն ընտրություններն են»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր