211652_close_icon
views-count1833 դիտում article-date 11:03 09-03-2017

Նավթի համաշխարհային գները բարձրանում են

Վերջին մի քանի օրերին արձանագրված նավթային գնանկումից հետո այսօր նավթի գները միջազգային առևտրի բորսաներում բարձրացել են, հաղորդում է Interfax-ը; Ներդրողներին մտահոգում է այն, որ ԱՄՆ-ի պահուստային պաշարների զգալի ավելացումը կչեզոքացնի OPEC-ի անդամ պետությունների նավթի արդյունահանման ծավալները նվազեցնելու մասին պայմանավորվածությունը։ Այսպես, Brent նավթի մայիս ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է Լոնդոնի Ice Futures բորսայում 0.81 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 53.54 ԱՄն դոլար։ Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան թեթև նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքը Նյու Յորքի Nymex բորսայում բարձրացել է 0.6 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 50.58 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր